Document
Ապրանքի վերադարձի կանոններ

1. Հայաստանի սրահներից գնված ապրանքի վերադարձը կատարվում է Հայաստանի HENDERSON-ի ցանկացած սրահում (սրահների հասցեները)՝ անկախ գնման վայրից: Գնորդն իրավունք ունի փոխանակել/վերադարձնել ապրանքը կամ ապրանքը հանձնել Հայաստանի HENDERSON ցանցի ցանկացած սրահում որակի ներքին ստուգման համար:

2. Վերադարձի կարգը կատարվում է միայն կտրոնի առկայության դեպքում:

3. Պատշաճ որակի ապրանքի վերադարձը: Գնորդն իրավունք ունի հրաժարվել պատվիրված ապրանքից այն ստանալուց առաջ ցանկացած ժամանակ, իսկ ապրանքը ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում՝ չհաշված գնման օրը։ Պատշաճ որակի ապրանքի վերադարձը հնարավոր է այն դեպքում, երբ պահպանված են դրա ապրանքային տեսքը, սպառողական հատկությունները, ինչպես նաև նշված ապրանքի գնման փաստն ու պայմանները հաստատող փաստաթուղթը։

4. Եթե Գնորդին փոխանցվել է ոչ պատշաճ որակի Ապրանք, և այլ բան նախապես համաձայնեցված չէ Վաճառողի կողմից, ապա Գնորդն իրավունք ունի օգտվել «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ դրույթներից: Ապրանքի համար վճարված դրամական գումարի վերադարձման պահանջները ենթակա են բավարարման համապատասխան պահանջի ներկայացման օրվանից 10 օրվա ընթացքում («Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենք):