Document
HENDERSON կազմակերպության նախագահ
Henderson

Ողջունում եմ Ձեզ, Ես Ռուբեն Հարությունյանն եմ՝ HENDERSON ընկերության նախագահը։

Գործընկերների և հաճախորդների նկատմամբ բաց լինելն ու ընկերասիրությունը HENDERSON Նորաձևության տան հիմնարար սկզբունքներն են: Սա մեզ համար պարզապես աշխատանք չէ, սա մեր կյանքն է՝ տղամարդկանց նորաձևության մի ամբողջ աշխարհ, որով մենք ցանկանում ենք կիսվել Ձեզ հետ։

Արդեն ավելի քան 30 տարի է, ինչ HENDERSON-ի թիմն ամեն օր աշխատում է Ձեր գնումները հաճելի դարձնելու համար: Մենք փորձում ենք օգնել Ձեզ ամեն օր ոճային և էլեգանտ տեսք ունենալ՝ դրանով իսկ բարելավելով Ձեր կյանքի որակը: Եթե արդեն հասցրել եք այցելել մեր խանութ-սրահ, ապա, վստահ եմ, որ զգացել եք դա։

Ամեն տարի ավելի քան 18,5 մլն մարդ գնումներ կատարելու համար այցելում է մեր խանութ-սրահներ և HENDERSON առցանց խանութ...

Մենք շնորհակալություն ենք հայտնում յուրաքանչյուրին մեզ ընտրելու համար և անում ենք ամեն ինչ, որպեսզի հաճախորդները հեռանան մեր խանութ-սրահներից ոչ միայն նորաձև հագնված, այլև բարձր տրամադրությամբ, թե՛ մեր արտադրանքի որակի, թե՛ ստացված ծառայության շնորհիվ:

Ուրախ կլինեմ, որ HENDERSON-ի մասին Ձեր կարծիքն ուղղեք ruben_arutyunyan@henderson.ru հասցեով: Խոստանում եմ պատասխանել 24 աշխատանքային ժամվա ընթացքում (այսինքն՝ 3 աշխատանքային օր՝ չհաշված շաբաթ, կիրակի և տոն օրերը): Եթե պատասխանը տրվում է ավելի ուշ, ապա Ձեզ կսպասի նվեր՝ 70 000 դրամի համարժեք նվեր քարտ Ձեր ապագա ոճային գնումների համար։

HENDERSON ընկերությունն ունի Ձեր առաջարկների ու խորհուրդների կարիքը՝ ավելի լավը դառնալու համար:

Մաղթում եմ Ձեզ գտնել սեփական ոճը, որն ուրախություն կպարգևի Ձեզ և Ձեր սիրելիներին: HENDERSON Նորաձևության տան անձնակազմը կօգնի Ձեզ այդ հարցում։

Հարգանքներով՝ Ռուբեն Հարությունյան, HENDERSON ընկերության հիմնադիր։

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում կազմակերպության հաղորդակցության կանոններին՝

  • Համաձայն մեր ընկերության քաղաքականության՝ մենք չենք կարող պատասխանել անձնական խնդրանքներին, առանց ստորագրության անանուն նամակներին և նույն բովանդակությունը կրող նամակներին, որոնք ուղարկվել են տարբեր էլ. հասցեներից: Խնդրում ենք նամակում նշել Ձեր կոնտակտային տվյալները (ազգանուն, անուն, արտոնությունների քարտի համար), որպեսզի կարողանանք Ձեզ գոհացնող պատասխան տրամադրել։ Ցանկացած դիմում, որը պարունակում է անպարկեշտ արտահայտություններ կամ կրում է վիրավորական բնույթ, ինչպես նաև զանգվածային ուղարկվող նամակները չեն հասնում հասցեատիրոջը, քանի որ դրանք ավտոմատ կերպով արգելափակվում են փոստային սերվերի կողմից: Ձեր ուշադրությունն եմ հրավիրում նաև այն փաստին, որ 10 ՄԲ-ից ավելի ծավալով նամակները չեն առաքվում մեր փոստային սերվերին, ուստի, չենք կարողանա ստանալ դրանք:
  • Մենք իրավասու ենք հրապարակել կարծիքները HENDERSON.AM կայքում, որոնք ստացվել են ruben_arutyunyan@henderson.ru էլեկտրոնային հասցեով` նշելով ձեր անունը, քաղաքը և խանութ-սրահը (եթե այն նշված է):
  • Խնդրում ենք նկատի ունենալ, որ HENDERSON Նորաձևության տան գործունեությանը, հաճախորդների սպասարկմանը և մեր կողմից վաճառվող ապրանքներին ուղղակիորեն չվերաբերող նամակները, որոնք ուղարկվել են HENDERSON ընկերության նախագահի էլ․հասցեին, չեն դիտարկվում, ընկերությունը չի պատասխանում այդ նամակներին 24 աշխատանքային ժամվա ընթացքում և նվեր քարտերի տրամադրումը նման նամակներին չի վերաբերում: Մենք հոգ ենք տանում մեր հաճախորդների մասին և ցանկանում ենք հետադարձ կապ ստանալ մեր գործունեության վերաբերյալ: